Մեր մասին

<<ՍԿՐԵՊԿԱ>> գրենական պիտույքների և գրքերի խանութների ցանցը հիմնադրվել է 2015թ-ին: Այն պատկանում է <<ՋԻ ԸՆԴ ՎԻ>> ընկերությանը , որի հիմնադիրն է Գեորգի Պողոսյանը: Ընկերությունը երեք տարիների ընթացքում հասցրել է համագործակցել աշխարհում հայտնի մի շարք խոշոր ընկերությունների հետ, ինչպիսիք են Prof Press, Milan, Dolphin, Berlingo. OfficeSpace, Erich Krause և այլն (Ռուսաստան, Հնդկաստան, Իսպանիա): Կարճ ժամանակ անց <<ՋԻ ԸՆԴ ՎԻ>> ՍՊԸ-ն ընդլայնելով գրախանութների ցանցը սկսեց ներմուծել գրքերի լայն տեսականի միջազգային շուկային արդեն հայտնի դարձած առաջատար հրատարակչություններից: Խանութների ցանցում ներկայացված են Հայաստանում հրատարակված գրքեր հայերեն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով օտարերկրյա գրականություն: Մեզ մոտ դուք կարող եք գտնել ցանկացած տարիքային խմբին հետքրքրող գրքերը և գրենական պիտույքները, այդ թվում նաև գրասենյակային աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ պարագաները: Ընկերությունը կատարում է նաև մեծածախ վաճառք, տեսականին մատակարարելով  Երևանի գրախանութներին և գրասենյակային կազմակերպութուններին: