Առաքում և ետադարձ

1. Առաքում

Առաքումը իրականացվում է Երեւան քաղաքում և հարակից հետևյալ համայնքներում՝ Զովունի, Քասախ, Վահագնի թաղամաս, Պտղնի, Ձորաղբյուր, Ջրվեժ, Արգավանդ: ՀՀ այլ համայնքներ առաքելու համար անհրաժեշտ է ձեռք բերել առանձին պայմանավորվածություն Կայքի Ադմինիստրացիայի հետ:

Երեւան քաղաքում եւ նշված համայնքներում առաքման արժեքն է 500 դրամ: Արտակարգ դրության իրավիճակով պայմանավորված, առաքումները կարող են կատարվել երկու օրվա ընթացքում: Կիրակի օրը առաքումը չի գործում: Հայցում ենք ձեր ներողամտությունը:

Առաքման պահին` գնումները ստանալիս, անհրաժեշտ է ստուգել ապրանքների համապատասխանությունը պատվերին, ապրանքների տեսքը, քանակը: Եթե առաքման պահին գնումների համար վճարումն արդեն կատարված է, ապա պատվերը հանձնվում է միայն անձամբ պատվիրատուին, որի համար առաքիչը իրավունք ունի պահանջելու որեւէ անձը հաստատող փաստաթուղթ: 

 

2. Ապրանքի վերադարձ

Գնորդն իրավունք ունի փոխարինելու կամ վերադարձնելու պատվերը, եթե նշված ապրանքը չի համապատասխանում կայքում տեղադրված ապրանքին իր ձևով, գույնով, չափով կամ այլ կոմպլեկտայնությամբ, այդ դեպքում կատարվում է գումարի վերադարձ: Սակայն  պատվերն առաքելուց հետո անհիմն մերժելու դեպքում գնորդը պարտավոր է վճարել առաքման գումարը, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-197 օրենքի 23-րդ հոդվածի համաձայն:

Եթե պատվերի մերժման պատճառը փաթեթավորման վնասված լինելն է, ապա անհրաժեշտ է համապատասխան նշում անել առաքման ստացականի մեջ: Նշված դեպքում կատարվում է ապրանքի փոփոխություն կամ ամբողջական փոխհատուցում՝ ներառյալ առաքման ծախսերը: